Դավիթի հետ մի բան պատահելու դեպքում ողջ պատասխանատվությունը կրում են սույն տիկնայք և ոչ թե Նիկոլ Փաշինյանը. իրավապաշտպան

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը Գլխավոր Դատախազի և Արդարադատության նախարարի լուսանկարներին կից գրառում է կատարել. «Օրերս բանտում հայտնված 18 ամյա Դավիթ Մինասյանի փաստաբանները պնդում են, որ նա ունի առողջական այնպիսի խնդիրներ, որոնք անհամատեղելի են բանտային պայմանների հետ։ Այսինքն՝ նա չպետք է գտնվի բանտում։ Հետևաբար նրա հետ մի բան պատահելու դեպքում ողջ պատասխանատվությունը կրում են սույն տիկնայք և ոչ թե Նիկոլ Փաշինյանը։

Վերջինս այսօր իր մասին խոսում էր երրորդ դեմքով՝ որպես պահպանյալի և շատ պատկերավոր բացատրեց, որ հանուն պահպանյալի կարող էին նույնիսկ կրակել։ Փաշինյանը ուղղակի զուգահեռներ տարավ պապլավոկում Պողոս Պողոսյանի սպանության դեպքի հետ և զարմացած հարցադրում արեց․«տարբերությունը չե՞ք զգում»։ Եվ, իրոք մենք տարբերությունը չենք զգում, իսկ Նիկոլ Փաշինյանը զգում է։ Զգում է, որ Քոչարյանի հետ համեմատ ինքը կատարյալ է»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930