8 ԱՄԻՍ ԱՆՑ ՊԱՐԶՎԵՑ՝ ՕՐԵՆՔ ԷԼ ԿԱ. Անուշ Պողոսյան
«Առողջության իրավունք» հ/կ նախագահ Անուշ Պողոսյանը գրում է. «2025 թվականի օգոստոսի 04 -ին մի հրապարակում էի արել՝ «Беспредел-ի շարքից կամ «լավ» ՀՀ առողջապահության նախարարի «լավ» իրավաբանությունը» վերնագրով, որում նշվում էր, որ 2017 թվականին «Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոն» ՓԲԸ-ն կառավարության որոշմամբ հանվեց Առողջապահության նախարարության ենթակայությունից և տեղափոխվեց Պետական գույքի կառավարման ենթակայության ներքո, ինչից հետո ընդգրկվեց «Պետական գույքի մասնավորեցման 2017–2020 թվականների ծրագրի մասին» օրենքի ցանկում։

Սակայն, առանց օրենքում համապատասխան փոփոխություն կատարելու, նախարարությունը կառավարության որոշմամբ կրկին վերադարձրեց «Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոն» ՓԲԸ-ն ՀՀ առողջապահության նախարարության ենթակայություն։
Եվ ահա, e-draft համակարգում տեղադրվել է մի նախագիծ, որով փորձում են ուղղել այդ սխալը՝ ուշադրություն՝ 8 ամիս անց։
Ապրե՛ք։ Ասում եմ՝ ճիշտ է ուշացումով, բայց անում եք։
Իսկ թե ինչ իրավական գնահատական պետք է տրվի՝ սկզբում օրենքին հակասող կառավարության որոշման ընդունմանը, ապա օրենքի փոփոխությանը, թողնում եմ իրավաբանների վերլուծությանը»։



