Խղճի մտո՞ք եք գործել… Ինձ խանգարում եք. Մնացական Մարտիրոսյանը փախավ

Սուրբ Աննա եկեղեցու միջադեպի գործով կիրակի ձերբակալված 18-ամյա Դավիթ Մինասյանը երկու ամսով կալանավորվեց: Դատարանը՝ Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, բավարարեց քննչականի միջնորդությունը։

Որոշումից ժամեր անց 168am-ն առիթ ունեցավ աշխատանքային ժամին սեփական գործերով բանկ այցելած դատավորին հարցադրումներ ուղղելու։ Կարճ հարցուպատասխանը՝ ստորև․

– Ձեր խղճի մտո՞ք եք գործել։

– Դուք հիմա ինձ խանգարում եք։

Կարդացեք նաև

– Գիտեք, չէ՞, որ այսօրվա Ձեր որոշմանն էմոցիոնալ են արձագանքել հանրային տարբեր շրջանակներ փաստացի դպրոցահասակ տղայի եք ազատությունից զրկել։

– Էս կարգի չի կարելի հետապնդել։

– Չե՛մ հետապնդում, ուղղակի հարցադրումներ եմ հնչեցնում, առիթ է ընձեռվել…

Ի դեպ, քիչ առաջ համացանցում հայտնվել են կադրեր, թե ինչպես է Նիկոլ Փաշինյանի թիկնապահներից մեկը եկեղեցում ուժեղ հարվածում դպրոցահասակ տղային, որին կալանքի տարան։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930