Թուրքիան ճնշում է գործադրում Պարսից ծոցի արաբական երկրների վրա՝ չմիանալու Իրանի դեմ պատերազմին

«Թուրքիան այսօր» թելեգրամյան լրատվական ալիքը փոխանցում է. «Bloomberg-ի աղբյուրները հայտնում են, որ Թուրքիան ճնշում է գործադրում Պարսից ծոցի արաբական երկրների վրա՝ չմիանալու Իրանի դեմ պատերազմին։

Անկարան կոչ է արել Սաուդյան Արաբիային, ԱՄԷ-ին, Կատարին և մյուսներին զսպվածություն ցուցաբերել՝ ինտենսիվ դիվանագիտական միջամտությունների միջոցով։

Մինչ Պարսից ծոցի երկրները գնալով ավելի ագրեսիվ են դառնում նավահանգիստների, օդանավակայանների և էներգետիկ օբյեկտների վրա Իրանի հարվածներից, նրանք դեռևս խուսափում են անմիջականորեն պատերազմի մեջ մտնել, եթե Իրանը չհարվածի կարևորագույն ենթակառուցվածքներին, ինչպիսիք են էներգետիկ և ջրամատակարարման օբյեկտները»։

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031