Վարդենյաց լեռնանցքում թույլ ձյուն է տեղում, իսկ Սևանի տարածաշրջանում՝ ձնախառն անձրև
Մարտի 23-ին՝ ժամը 19:30-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Այս մասին հայտնում են Ճանապարհային դեպարտամենտից։
«Ճանապարհների սպասարկման համար պատասխանատու կազմակերպությունները շարունակում են ավտոճանապարհների մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքները:
Վարդենյաց լեռնանցքում թույլ ձյուն է տեղում, իսկ Սևանի տարածաշրջանում՝ ձնախառն անձրև»,- նշված է հաղորդագրությունում։



