Բաժիններ՝

Գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը «19th Agzamov Memorial»-ի առաջատարներից է

Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի անդամ Հայկ Մարտիրոսյանը «19th Agzamov Memorial» շախմատի միջազգային մրցաշարի առաջատարներից է: Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան:

Գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը և ՖԻԴԵ-ն ներկայացնող ռուսաստանցի գրոսմայստեր Արտյոմ Ուսկովը կիսում են առաջին հորիզոնականը Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում անցկացվող «19th Agzamov Memorial» շախմատի միջազգային մրցաշարում:

Երկու շախմատիստներն էլ 6 հնարավորից ունեն 5 միավոր և վաղը կմրցեն միմյանց դեմ:

Մրցաշարն անցկացվում է շվեյցարական մրցակարգով՝ 10 խաղափուլով և կեզրափակվի մարտի 26-ին: Մրցաշարին, ընդհանուր առմամբ, մասնակցում է 48 շախմատիստ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031