Բաժիններ՝

«Փյունիկի» հարձակվողը տեղափոխվեց լիտվական «Ժալգիրիս»

Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն «Փյունիկի» եւ Լիտվայի հավաքականի 25-ամյա հարձակվող Մատաս Վարեյկան մինչեւ տարվա վերջ, վարձակալական հիմունքներով, կարիերան կշարունակի Լիտվայի «Ժալգիրիս» ակումբում։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

Ֆուտբոլիստն այս մրցաշրջանում՝ «Փյունիկի» կազմում, անցկացրել է 17 պաշտոնական հանդիպում։

Մատասը հանդես է եկել շնորհակալական խոսքով` «Ժալգիրիս» տեղափոխությունից առաջ`

«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նրանց, ովքեր տվել են հնարավորություն ներկայացնելու «Փյունիկի» նման լեգենդար ակումբը:

Բոլոր երկրպագուներին ցանկանում եմ հայտնել շնորհակալություն` ջերմության և սիրո համար, որը զգացել եմ նրանց կողմից:

Ես լավագույնն եմ մաղթում թիմին այս մրցաշրջանում: Չեմ ասում հաջողություն, այլ` շուտով կհանդիպենք»,- ասել է Մատաս Վարեյկան :

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031