Բաժիններ՝

ԱՄՆ-ն հաստատել է Թրամփի պատկերով հուշադրամի թողարկումը

ԱՄՆ Գեղարվեստի հանձնաժողովը հաստատել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պատկերով հուշադրամի թողարկումը։ Այս մասին հայտարարել է դաշնային գործակալությունը։

Հրապարակումը նշում է, որ հանձնաժողովը, որի անդամները անձամբ նշանակվել են Թրամփի կողմից, միաձայն քվեարկել է 24 կարատանոց ոսկե հուշադրամի դիզայնի օգտին։

Մետաղադրամի դիմերեսին կպատկերվի ԱՄՆ գործող նախագահը, որը հենված է Օվալաձև աշխատասենյակի սեղանին՝ սեղմված բռունցքներով։

2025 թվականի հոկտեմբերին հաղորդվել էր, որ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը քննարկում է Թրամփի պատկերով նոր 1 դոլարանոց հավաքորդական մետաղադրամների թողարկման հնարավորությունը։ Այս քայլը նախատեսվում է կատարել Միացյալ Նահանգների հիմնադրման 250-ամյակի տոնակատարության շրջանակներում։ Մետաղադրամի վրա կպատկերվի ԱՄՆ գործող նախագահը բարձրացված բռունցքով՝ ամերիկյան դրոշի ֆոնի վրա։ Այս պատկերը հղում է անում լայնորեն հայտնի լուսանկարին, որը արվել է նրա դեմ 2024 թվականին կատարված մահափորձից հետո։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս