Կենսագրության և փորձի բացակայությամբ երկիրը ղեկավարելու ցավոտ հետևանքներին առ այսօր բախվում ենք բոլորս. Իվետա Տոնոյան

Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է. «Ի պատասխան տարբեր ԶԼՄ-երի գործընկերներիս հարցումների՝ կարճ արձագանքեմ իշխանությունների ղեկավարի այսօրվա հայտարարություններին։

2018-ին իշխանության եկած քաղաքական թիմի անդամների ճնշող մեծամասնությունը անգամ աշխատանքային գրքույկ չի ունեցել ու նրանց առաջին աշխատանքը նախարարի, պատգամավորի կամ պետական այլ բարձրաստիճան պաշտոնների զբաղեցումն է եղել։ Կենսագրության և փորձի բացակայությամբ երկիրը ղեկավարելու ցավոտ հետևանքներին առ այսօր բախվում ենք բոլորս։

Թերևս սա է պատճառը, որ այսօրվա քաղաքական ուժի ղեկավարը ընդգծված անտագոնիզմ ունի այն գործիչների հանդեպ, ովքեր իրենց ամբողջ կյանքի ընթացքում Հայաստանում ու Արցախում կառուցել են, ոչ թե քանդել, բարիք են ստեղծել են, ոչ թե արժեքներ ոչնչացրել»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031