Եվրահանձնաժողովը կոչ է արել ԵՄ-ին պահպանել ռուսական վառելիքի ներմուծման արգելքը
Էներգետիկայի հարցերով եվրահանձնակատար Դեն Յորգենսոնը հայտարարել է, որ ԵՄ-ն պետք է հետևի Ռուսաստանից էներգետիկ ռեսուրսներից հրաժարվելու իր որոշմանը՝ չնայած Եվրոպայում դրանց բարձր գներին։
«Մենք այժմ չենք գտնվում էներգակիրների մատակարարման վտանգի տակ, սակայն, իհարկե, մեզ անհանգստացնում են բարձր գները… Մենք ընտրել ենք Ռուսաստանի վառելիքից հրաժարվելու ուղին և մեզ համար կարևոր է շարունակել այն»,- ասել է նա Բրյուսելում Եվրամիության երկրների էներգետիկայի նախարարների նիստից առաջ՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք աջակցում է Բելգիայի վարչապետ Բարտ դե Վևերի՝ համաշխարհային ճգնաժամի պայմաններում էներգակիրներ ներմուծելու համար Ռուսաստանի հետ երկխոսությունը վերականգնելու գաղափարին։



