Ցեղասպանության թանգարանի տնօրենի ազատումը այդ օրվելյան քաղաքականության դրսևորումներից է. Արտակ Բեգլարյան

Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը գրում է. «Մեծ սպառնալիք է, երբ արտաքին թշնամին հիբրիդային լայն գործիքակազմով ճանաչողական պատերազմ է վարում քո ազգային ինքնության ու հիշողության և պետական արժեքների դեմ, բայց շատ ավելի մեծ ողբերգություն ու սպառնալիք է, երբ դա անում է քո «իշխանությունը» իր տեղեկատվական, կրթական, գիտական, վարչական ու այլ լծակներով:

Ցեղասպանության թանգարանի տնօրենի ազատումը այդ օրվելյան քաղաքականության դրսևորումներից է: Ես չեմ զարմանա, որ մեկ օր Փաշինյանը Ցեղասպանության թանգարանը փակի և այդ շենքում բացի «թյուրքական մշակույթի պալատ» կամ «թուրքական բաղնիք»՝ հպարտությամբ հայտարարելով, որ հայ ժողովրդին «ազատագրել է հավաքական հիշողության կայսերական կապանքներից»»:

Տեսանյութեր

Լրահոս