Եվրոպական խորհրդարանում ես չեմ բողոքել. Ռուսաստանաբնակ հայերը մեր օգտին կքվերակեն. Նիկոլ Փաշինյան
ՀՀ կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ, անդրադառնալով «Անկախ դիտորդ» դաշինքի ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանի գրառմանը, թե մայիսի վերջ-հունիսի սկզբի համար քաղաքական ուժերից մեկի ներկայացուցիչներն ամրագրում են սարսափելի մեծ թվով ավտոբուսներ ու միկրոավտոբուսներ` արտերկրից (հիմնականում` Ռուսաստանից) բերվող ընտրողներին դիմավորելու ու տեղափոխելու համար, Նիկոլ Փաշինյանն ասաց, թե տեսականորեն ռուսաստանաբանակ հայերի մեծ մասը կքվեարկի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին։
«Իմ համոզմունքն է, և ես դրանում չեմ կասկածում՝ եթե նման իրավիճակ լինի տեսականորեն, ռուսաստանաբանակ մեր քաղաքացիների մեծ մասը կքվեարկի մեր օգտին։ Ես այդտեղ որևէ կասկած չունեմ»,- նշեց Փաշինյանը՝ հավելելով, թե այս տեղեկությանը նաև իրավական գնահատական պետք է տրվի։



