Կանանց տոնի առթիվ պետական որոշ կառույցներում պարգևավճար են ստացել նաև տղամարդիկ. «Հրապարակ»

Կանանց տոնի առթիվ պետական որոշ գերատեսչություններում պարգևավճար են ստացել ոչ միայն կանայք, այլև տղամարդիկ։ Այս մասին գրում է «Հրապարակը»։

«Որոշ գերատեսչություններից փորձեցինք ճշտել տեղեկությունը, մեզ վստահեցրին, որ եթե անգամ նման դեպքեր են եղել, ապա ամենամսյա պարգևատրումների ֆոնդից պարգևատրվել են միայն «արժանի» աշխատակիցները»,- գրում է թերթը։

Ընդ որում, տարբեր գերատեսչություններում պարգևատրման չափը տարբեր է. ԱԺ-ի կանայք 70 հազար դրամի չափով են պարգևատրվել, իսկ, օրինակ, մարզպետարաններում աշխատող կանանց 15 հազար դրամ են տվել։

Որոշ մարզպետարաններում նույնը չի եղել անգամ տարբեր բաժիններում աշխատող կանանց հավելավճարների չափը:

Տեսանյութեր

Լրահոս