Մեծ Բրիտանիան պատրաստ է աջակցել Սաուդյան Արաբիայի պաշտպանությանը. Սթարմեր

Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հեռախոսազրույց է ունեցել Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մոհամմեդ բին Սալմանի հետ, հայտնում է Դաունինգ Սթրիթը։

«Լրացուցիչ բրիտանական կործանիչներ, ուղղաթիռներ և մեկ ռազմանավ ուղարկվում են տարածաշրջան, և Միացյալ Թագավորությունը պատրաստ է աջակցել Սաուդյան Արաբիայի պաշտպանությանը, եթե դրա անհրաժեշտությունը լինի», – ասել է Սթարմերը բին Սալմանին։

Երկու առաջնորդները նաև քննարկել են պաշտպանական գործողություններին և խաղաղ բնակիչներին աջակցելու նպատակով հետախուզական համագործակցության ընդլայնումը։

Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի վարչապետը հայտարարել էր, որ չնայած թույլատրել է բրիտանական բազաների օգտագործումը ԱՄՆ-ի կողմից Իրանի հարձակումներին ի պատասխան, իրենք չեն միանում Իրանի դեմ իսրայելա-ամերիկյան հարձակումներին։ Նա հավելել էր, որ չնայած Մեծ Բրիտանիան չի միանա հարվածներին, «մենք կշարունակենք մեր պաշտպանական գործողությունները տարածաշրջանում»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031