Օդի ջերմաստիճանը կնվազի 2-5 աստիճանով. եղանակի տեսություն
Այսօր շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ․ լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան, հովտային շրջաններում ձնախառն անձրևի և անձրևի տեսքով։ Լեռնային շրջաններում սպասվում է նաև բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Մարտի 8-9-ին առանձին շրջաններում կգրանցվեն տեղումներ։ Մարտի 10-11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Օդի ջերմաստիճանը մարտի 7-ի ցերեկը կնվազի 2-5 աստիճանով, մարտի 9-11-ի ցերեկային ժամերին աստիճանաբար նույնքան կբարձրանա։
Երևան քաղաքում մարտի 7-ին, 8-ի գիշերը սպասվում են տեղումներ․ գիշերային ժամերին ձյան, ցերեկային ժամերին ձնախառն անձրևի և անձրևի տեսքով։ Մարտի 8-ի ցերեկը, 9-11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Մայրաքաղաքում մարտի 7-ի ցերեկը կլինի 5-7 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի +1…+3 աստիճան։



