Իրանում նշել են ԱՄՆ-ի և Իսրայելի ամենամեծ սխալը

Իրանցի ժողովուրդը չի հանձնվի նույնիսկ Գերագույն առաջնորդի սպանությունից հետո. սա ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից թույլ տրված ամենամեծ սխալն էր: Այս մասին Բելառուսում Իրանի դեսպան Ալիռեզա Սանեին հայտարարել է բելառուսական STV հեռուստաալիքի լրագրող Գրիգորի Ազարենոկի հետ զրույցի ընթացքում։

Դեսպանի խոսքով՝ ԱՄՆ-ն և Իսրայելը հույս ունեին իրենց գործողություններով վախեցնել իրանական բնակչությանը։ Սակայն դիվանագետը շեշտել է, որ Իրանում Իսլամական հեղափոխությունից հետո անցած 47 տարիների ընթացքում երկրի բնակիչները հստակ արժեքներ և համոզմունքներ են ստացել իրենց հոգևոր առաջնորդներից։

«Այդ ուսմունքներից մեկն է՝ երբեք չհանձնվել, դիմադրել, պայքարել»,- բացատրել է դեսպանը։

Նա նշել է, որ ԱՄՆ-ն և Իսրայելը սխալ հաշվարկներ են կատարել՝ հավատալով, որ ռազմական ագրեսիան և իրանցի առաջնորդների սպանությունը կստիպեն իրանցիներին հրաժարվել իրենց դիմադրությունից։

Տեսանյութեր

Լրահոս