Բաժիններ՝

Ամեն ինչ լավ է, ընտանիքիս հետ Դուբայում էինք. Խաչանով

Աշխարհի 16–րդ ռակետ, ռուսաստանցի Կարեն Խաչանովը պատմել է, թե ինչով է զբաղվել Դուբայում, երբ Արաբական Միացյալ Էմիրությունների օդային տարածքի փակ լինելու պատճառով չէր կարողանում մի քանի օր մեկնել։

«Ամեն ինչ լավ է, ընտանիքիս հետ Դուբայում էինք։ Ժամանակն անցկացնում էինք տանը, ընտանիքիս հետ։ Անորոշ իրավիճակ էր, հասկանալի չէր, թե ինչ է կատարվում։ Սպասում էինք, թե ինչ տարբերակներ կլինի։

Երեկ կարողացանք Օմանից մեկնել Ստամբուլ։ Հիմա թռչում ենք Լոս Անջելես։ Կփորձենք հասնել Ինդիան Ուելսի մրցաշարին»,– Խաչանովի խոսքը մեջբերում է First&Red թելեգրամյան ալիքը։

Խաչանովը Ինդիան Ուելսի «Մասթերս» մրցաշարում պայքարը կսկսի երկրորդ շրջանից։ Մրցանակային հիմնադրամը 9,4 միլիոն դոլար է։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031