Եթե Իրանում ներքին պшռակտում չլինի, կարող է սկսվել այն, ինչ կոչվում է «հյուծման պшտերազմ». Վարուժան Գեղամյան

Իրանից ու տարածաշրջանից լրատվական հոսքերը որքան շատանում են, այնքան պակասում է մարդկանց (այդ թվում՝ մեր հանրության) ուշադրությունը. ժամանակակից հասարակության ու տեղեկատվության ֆենոմենը սրանում է։ Այս մասին գրել է թյուրքագետ Վարուժան Գեղամյանը։

«Բայց դա չի նշանակում, որ իրադարձություններ չեն զարգանում կամ որ դրանք այդքան էլ կարևոր չեն։ Ճիշտ հակառակը. առաջիկա աշխարհակարգի մասին պատկերացում կարելի է կազմել՝ հետևելով ընթացքին, այլ ոչ թե առաջին օրվա «փայլփլուն» ցուցանակներին ու ելույթներին։

Սրան զուգահեռ մեծանում է նաև ապատեղեկատվության քանակը, որը էլի ավելի է վանում դիտողին։ Այս ամենից խուսափելու համար, հարգելի՛ ընթերցողներ, ես կկիսվեմ միայն այն տեղեկություններով, որոնք կարևոր եմ համարում գործընթացների տրամաբանությունը հասկանալու և մեզ ու մեր տարածաշրջանի վրա ազդեցության տեսանկյուններից։

Այսպիսով, պատերազմի երկրորդ օրվա երեկոյի դրությամբ օդային հարվածները շարունակվում են՝ թիրախում ունենալով բառացիորեն ողջ տարածաշրջանը։ Չնայած երկկողմանի քարոզչությանը՝ իրավիճակը դեռ շատ հեռու է կանխատեսելի լինելուց։ Ավելին՝ եթե Իրանում ներքին պառակտում չլինի, կարող է սկսվել այն, ինչ կոչվում է «հյուծման պատերազմ» (wars of attrition)՝ երկար, դիմացկունության, այլ ոչ թե միայն նյութական ռեսուրների պայքար, որում հաղթողը բնավ ամենաշատ զենքը ունեցողը չէ։

Սա հասկանալու համար անհրաժեշտ է դեռ մի քանի օր սպասել։ Մինչ այդ ուշադիր հետևենք հարևան երկրների դիրքավորմանը (հատկապես՝ Ադրբեջան և Թուրքիա)։ Մեզ համար սա բաց դասագիրք է՝ հասկանալու ու կանխատեսելու, ինչպես նաև դիմադրելու համար»,-գրել է նա։

Տեսանյութեր

Լրահոս