Պե՞տք է զարմանալ` ինչու է հայ-ադրբեջանական պրոցեսն առաջ գնացել գերազանցապես ադրբեջանական նարատիվներով. Հակոբ Բադալյան

Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը Թելեգրամի իր ալիքում գրում է. «Կարդում եմ Ադրբեջանի ԱԳՆ տարածած հայտարարությունը՝ Իրանի դեմ սկսած պատերազմի մասին: Հետո փնտրում եմ, թե ինչ հայտարարություններ են հնչել Երևանից, բնականաբար, պաշտոնական մակարդակով: Գտա ԱԳՆ մի հայտարարություն, որն այն մասին է, թե հետևում են իրավիճակին, իսկ մեր քաղաքացիներին կոչ անում մնալ ապահով տեղերում ու սպասել հետագա ցուցումների: Մեկ էլ տալիս են հեռախոսակապի համարներ:

Դե, դա լավ են անում, պետք է: Բայց, Հայաստանի արձագանքը սահմանափակվում է այդքանով: Ուրիշ ոչ մի արտահայտություն:

Համենատում եմ Ադրբեջանի տարածած հայտարարության հետ: Արվել է քաղաքական հայտարարություն: Հայաստանում, ըստ երևույթին, զբաղված են եղել ներկուսակցական քարոզով, կարկանդակով ընդմիջումով, իսկ վերջում էլ բարձրաստիճան նշանադրությամբ: Քաղաքական տեքստերի թե՛ հավես չի եղել, թե՛ ժամանակ:

Պե՞ տք է զարմանալ, թե ինչու է հայ-ադրբեջանական պրոցեսը առաջ գնացել գերազանցապես ադրբեջանական նարատիվներով»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728