Պեսկովը պլանային է անվանել ռուս-իրանական ռազմածովային զորավարժությունները
Ռուսաստանի և Իրանի համատեղ ռազմածովային զորավարժությունները պլանային են, դրանք համաձայնեցվել են մինչև Մերձավոր Արևելքում լարվածության սրացումը։
Ինչպես տեղեկանում են` ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Պլանային զորավարժություններ են, և դրանք համաձայնեցվում են նախօրոք», – ասել է նա՝ պատասխանելով այն հարցին՝ արդյոք զորավարժությունները կապված են Իրանի և ԱՄՆ-ի միջև լարվածության սրացման հետ:



