Բաժիններ՝

Ռուսաստանը չի շեղվի ատոմի խաղաղ զարգացման հարցում Իրանին աջակցելու ուղուց. ՌԴ ԱԳ փոխնախարար

Ռուսաստանը երբեք չի շեղվել և ապագայում էլ չի պատրաստվում շեղվել խաղաղ ատոմի տեխնոլոգիաների յուրացման հարցում Իրանին աջակցելու իր որդեգրած ուղուց, այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ալեքսանդր Գրուշկոն, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Ինչ վերաբերում է միջազգային ասպարեզում Ռուսաստանի Դաշնության դիրքորոշմանը, ապա դուք գիտեք, որ մենք միշտ հաստատակամորեն պաշտպանել ենք իրանցի ժողովրդի ինքնուրույն զարգացման իրավունքը, այդ թվում՝ խաղաղ ատոմի տեխնոլոգիաների յուրացման հարցում։ Եվ մենք երբեք չենք հրաժարվել այդ դիրքորոշումից և չենք պատրաստվում շեղվել դրանից»,- նշել է նա։

Բացի այդ, Գրուշկոն ընդգծել է, որ Ռուսաստանի և Իրանի հարաբերությունները հենվում են պատմական երկարամյա փորձի վրա։

«Այստեղ կասկածներ չկան. մենք ունենք ռազմավարական գործընկերության մասին պայմանագիր, տարածաշրջանային հարևաններ ենք, մասնակցում ենք Կասպյան հնգյակին: Մեզ մոտ հիանալի կերպով զարգանում են թե՛ առևտուրը, թե՛ տնտեսական փոխգործակցությունը և թե՛ մշակութային կապերը, ուստի մենք շարունակելու ենք այդ աշխատանքը»,- ասել է փոխնախարարը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս