Ընտրական ցուցակում կարող են ընդգրկվել առաջին չորս ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ
ՀՀ ԿԸՀ ներկայացրել է ՀՀ-ում մշտական բնակություն ունեցող առավել չորս ազգային փոքրամասնությունների տվյալները։
ՀՀ-ում առավել մեծ թվով մշտական բնակություն ունեցող առաջին չորս ազգային փոքրամասնություններն են, ըստ 2022 թվականին իրականացված մարդահամարի տվյալների՝
- Եզդի 31 հազար 79
- Ռուս 14 հազար 76
- Ասորի 2 հազար 755
- Քուրդ 1 հազար 663
Ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքի համաձայն, կուսակցության/դաշինքի ընտրական ցուցակը կարող է ունենալ երկրորդ մաս, որտեղ կարող են ընդգրկվել ընտրություններին նախորդող վերջին մարդահամարի տվյալներով առավել մեծ թվով մշտական բնակչություն ունեցող առաջին չորս ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ:
Ընտրական ցուցակի երկրորդ մասն ունի 4 բաժին, յուրաքանչյուր բաժնում համապատասխան ազգային փոքրամասնությունից կարող է ընդգրկվել մինչև 4 ներկայացուցիչ: Որևէ բաժնում ազգային փոքրամասնության ներկայացուցիչ չընդգրկելու դեպքում համապատասխան բաժինը չի լրացվում:
Ընտրական ցուցակի երկրորդ մասում ընդգրկված ազգային փոքրամասնության ներկայացուցիչ պատգամավորի թեկնածուն կարող է ընդգրկվել նաև ընտրական ցուցակի առաջին մասում:



