Հիշեցի այն Երկիրը, որտեղ խոսողները շատ քիչ էին, իսկ գործողները՝ շատ․ Հասրաթյան
Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը գրում է․ «…Մեր այսօրվա վիճակից էինք խոսում մարտական ուղի անցած պաշտոնաթող զինակիցներից մեկի հետ: Խոսում էինք ոչ թե ռազմավարական կամ մարտավարական կարևորության հիմնախնդիրներից, այլ այն պատճառներից, որոնց արդյունքում հայտնվեցինք այս վիճակում…
-Գիտե՞ս, ինչու հաղթեցինք երեկ,- հարցրեց նախկին զինակիցն ու ինքն էլ պատասխանեց,-որովհետև երեկ մի քանիսը խոսում էին, մյուսները՝ գործում, իսկ այսօր բոլորը խոսում են, բայց, գործոնողներ, գրեթե, չկան…-ասաց ու լռեց…
Երբ լռություն էր, նորից հիշեցի այն Երկիրը, որտեղ խոսողները շատ քիչ էին, իսկ գործողները՝ շատ…
…Երանի այն ժամանակները, երբ ամեն ոք գիտեր իր անելիքը……»։



