1994թ.,հունիս. Պատերազմի տարիներ, կորստի ցավ… Պատարագը մատուցում է Արարատյան թեմի առաջնորդ Գարեգին Սրբազանը
Ազատամարտիկ Շահե Աճեյանը հրապարակել է իր անձնական արխիվից տեսանյութ՝ կից գրառմամբ. «Իմ անձնական արխիվներից. 1994թ. հունիսի նկարահանում… Հոգեհանգիստ Մոնթե Մելքոնյանի և Կարո Քահքեջյանի մահվան առաջին տարելիցին Սրբ. Սարգիս եկեղեցում: Պատարագը մատուցանում է Արարատյան թեմի առաջնորդ Գարեգին Սրբազանը:
Ներկա է նաև Արցախի հոգևոր թեմի առաջնորդ Պարգև Սրբազանը: Պատերազմի տարիներ, ծանր մթնոլորտ, կորստի ցավ, դեռ պարզ չէ Արցախի ճակատագիրը, ապագան մթնշաղում է: Սակայն ԽԱՉԱԿԻՐՆԵՐ ջոկատը, ստանալով հերթական օրհնությունը, վերադառնում է ընկած հերոսների գործը շարունակելու, անկախ այն բանից, որ արդեն զինադադար էր հայտարարվել ….»:



