Ճակատագրի հեգնանք է՝ ո՞վ, ու՞մ է դատում… . Աշոտ Ղուլյան
Արցախի Հանրապետության ԱԺ նախկին նախագահ Աշոտ Ղուլյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է. «Ճակատագրի հեգնանք է՝ ո՞վ, ու՞մ է դատում… Բաքվում ավարտված «դատավարությունները» ցավեցնող են, թեկուզև՝ սպասված:
Ե՛վ Ռուբենի, և՛ մյուս գերյալների, Արցախի պատանդառված ղեկավարների իրավունքների մասին բարձրաձայնելը միայն նրանց ընտանիքներին ու հարազատներին չի կարելի թողնել: Նրանց հայրենիք վերադարձնելու գործում անելիք ու ասելիք ունենք բոլորս: Եվ այստեղ և ամենուր:
Նրա ընտանիքի հայտարարությունը, ինչպես միշտ, միայն զգացմունք չէ, այն նաև պատգամ է և արժանապատվությունը պաշտպանելու խորհուրդ. «Սա պարզապես Ռուբեն Վարդանյանի և մյուս հայ բանտարկյալների դատավարություն չէ. սա նման է դատավճռի հայ ժողովրդի դեմ՝ որպես ամբողջություն»։



