Լեհաստանն իր քաղաքացիներին կոչ է արել անհապաղ լքել Ռուսաստանը

Մոսկվայում Լեհաստանի դեսպանատունը և Լեհաստանի արտաքին գործերի նախարարությունը Լեհաստանի քաղաքացիներին կոչ են արել «լուրջորեն մտածել Ռուսաստանի Դաշնության տարածքը լքելու մասին», եթե նրանց կենսապայմանները և աշխատանքը ընձեռում են այդ հնարավորությունը։

ԱԳՆ-ն խորհուրդ է տալիս օգտագործել առևտրային կամ մասնավոր տրանսպորտի բոլոր հասանելի ձևերը, հաղորդում է Euronews-ը։ Լեհաստանի քաղաքացիները պետք է խուսափեն Ռուսաստան կատարելիք բոլոր ուղևորություններից, բացառությամբ արտակարգ դեպքերի։

«Անվտանգության իրավիճակի կտրուկ վատթարացման, սահմանների փակման կամ այլ անկանխատեսելի հանգամանքների դեպքում տարհանումը կարող է զգալիորեն ավելի դժվար կամ նույնիսկ անհնար դառնալ»,- նշել են լեհ դիվանագետները։

Տեսանյութեր

Լրահոս