Մեկ զանգ, արագ արձագանք․ գործարկվել է 112 միասնական հեռախոսահամարը
Փետրվարի 15-ից գործարկվել է 112 միասնական հեռախոսահամարը, որը մեկտեղում է Ոստիկանություն և Փրկարար ծառայություն ուղղված զանգերը՝ ապահովելով միաժամանակյա արձագանք։
Ինչպես տեղեկացնում են ՆԳ նախարարությունից, այսուհետ քաղաքացիները 112 հեռախոսահամարին զանգահարելով՝ հնարավորություն կունենան մեկ զանգով կապ հաստատել ՆԳՆ ենթակա ծառայությունների հետ, ինչի շնորհիվ օգնության տրամադրումն ավելի արագ և արդյունավետ կլինի:
Վարչապետի որոշմամբ հաստատվել է «112 օպերատիվ կառավարման կենտրոն» գրասենյակի կանոնադրությունը․ այն հասանելի է հետևյալ հղմամբ:



