Թուքիան և Սերբիան մտադիր են առևտրի ծավալը հասցնել 5 միլիարդ դոլարի
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը մեկնել է Թուրքիա և հանդիպել Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Կողմերը մտքեր են փոխանակել գլոբալ զարգացումների և երկկողմ հարաբերությունների վերաբերյալ, ինչպես նաև համաձայնություն են ձեռք բերել խորացնելու հարաբերություններն առևտրի, ռազմարդյունաբերության, մշակույթի և զբոսաշրջության, կրթության, էներգետիկայի և առաջադեմ տեխնոլոգիաների ոլորտներում։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Անդրադառնալով երկկողմ առտրի ծավալներին՝ նշվել է, որ 2025-ին այն կազմել է 3.5 մլրդ դոլար և կողմերը մտադիր են առաջիկայում այն հասցնել 5 մլրդ դոլարի։
Համատեղ հայտարարության մեջ ընդգծվել է, որ թուրքական ընկերությունների կողմից Սերբիայում իրականացվող ենթակառուցվածքային նախագծերը, մասնավորապես՝ տրանսպորտի և էներգետիկայի ոլորտներում շարունակվում են։Իսկ առաջադեմ տեխնոլոգիաների և կրթության ոլորտներում նախատեսված նոր համաձայնագրերը կամրապնդեն երկկողմ հարաբերությունների իրավական շրջանակը:
Կողմերը վերահաստատել են իրենց հանձնառությունը՝ շարունակել համագործակցությունը երկկողմ և տարածաշրջանային հարթակներում՝ տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունն ամրապնդելու համար:



