Հակոբ Մովսեսը կշարունակի մնալ ՀՌՀ անդամ՝ «Հայաստան» խմբակցության առաջարկը չընդունվեց
Ազգային ժողովի քաղաքական մեծամասնությունը՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը, մերժեց ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պահանջը՝ Հակոբ Հակոբյանը կշարունակի մնալ ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամ:
Փակ գաղտնի քվեարկությանը ԱԺ 107 պատգամավորից մասնակցել է 28-ը, որոնք բոլորը կողմ են քվեարակել:
Դեմ, ձեռպահ կամ անվավեր քվեարթեթիկներ չկային:
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կանջորյանը հայտարարել էր, որ իշխող խմբակցությունը չի մասնակցի քվեարկությանը, քանի որ դեմ է այս նախաձեռնությանը:
«Հայաստան» խմբակցությունը պահանջել էր դադարեցնել ՀՌՀ անդամ Հակոբ Հակոբյանի (Հակոբ Մովսես) լիազորությունները, քանի որ նա խախտել է ՀՌՀ անդամի կարգավիճակից բխող քաղաքական չեզոքության և զսպվածության պահանջները, որոնք ամրագրված են Սահմանադրությամբ։ Ընդդիմադիր պատգամավորները նշել էին, որ Հակոբ Մովսեսը «Առաջին լրատվականին» տված հարցազրույցի ժամանակ «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցությանը վիրավորող և վարկաբեկող արտահայտություններ էր թույլ տվել։
«Կոռեկտ լինել՝ չի նշանակում «գլավլիտի» տակ լինել կամ քաղաքական ճնշումներից վախենալով՝ ձեն ու ծպտուն չհանել»,- ԱԺ-ում հարցերից մեկին ի պատասխան հայտարարեց Հակոբ Հակոբյանը:



