Թուրքիայի և աֆրիկյան երկրների առևտրի ծավալը հասել է 40 մլրդ դոլարի

Թուրքիայի առևտրի փոխնախարար Մահմուտ Գյուրջանը Ստամբուլում մասնակցել է «Միջոլորտային համագործակցության14-րդ համաշխարհային» ֆորումին։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Նա մասնավորապես անդրադարձել է Թուրքիայի և աֆրիկյան երկրների առևտրա-տնտեսական հարաբերություններին։ Ըստ նրա՝ աֆրիկյան երկրների հետ առևտրային հարաբերությունները վերջին տարիներին մեծ թափ են հավաքել։

Գյուրջանը նշել է, որ 2003-ին Թուրքիայի աֆրիկյան երկրների հետ առևտրի ծավալները կազմել են 5.4 մլրդ դոլար, իսկ 2025-ին՝ մոտ 40 մլրդ դոլար։ Ըստ նրա՝ Թուրքիան կարևորում է հարաբերությունների հետագա ամրապնդումն ինստիտուցիոնա հիմքի վրա և հավելել, որ ստեղծված մեխանիզմների, առաջին հերթին՝ «Համատեղ տնտեսական և առևտրային հանձնաժողովի» (JETCO) շնորհիվ համագործակցությունը դարձել է ավելի կայուն ու համակարգված։

Տեսանյութեր

Լրահոս