ԲԱՎԱԿԱՆ Է. «Ուժեղ Հայաստանը» գալիս է՝ բերելու խաղաղություն, ուր զինվորի մայրը հանգիստ կքնի. Արթուր Միքայելյան
Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթանում է «Ուժեղ Հայաստան» կուսակցության պաշտոնական շնորհանդեսը, որի ընթացքում հայտարարվելու է նրանց վարչապետի թեկնածուի անունը։
Իր ելույթում «Մեր ձևով» շարժման անդամ Արթուր Միքայելյանը հայտարարել է, որ գալիս են հաստատելու այնպիսի խաղաղություն, որ ոչ մեկի մտքով չանցնի անգամ սպառնալ Հայաստանին, որ մեր երեխաները մեծանան առանց տագնապի ու ազդանշանի, առանց ռմբակոծությունների ու առանց տարհանումների:
«Այնպիսի խաղաղություն, որտեղ զինվորի մայրը հանգիստ կքնի, որտեղ երիտասարդը չի վախենում իր երկրից, այլ կառուցում է այն։ Նման խաղաղություն հնարավոր է։ Սակայն միայն վկայի ստորագրությունը (ԱՄՆ նախագահի.- Մ.Պ.) խաղաղություն հասնելու համար բավարար չէ։ Իրական խաղաղությունը պետք է երաշխավորված լինի մի քանի պետությունների կողմից, երաշխավորված լինի սեփական ուժեղ բանակի և ուժեղ ժողովրդի կողմից։ Վկան ստորագրում է, իսկ երաշխավորը՝ պարտավորվում։ Մենք գիտենք, որ երաշխավորներ գտնելը մեր տարածաշրջանում բացառիկ բարդ խնդիր է, ո՛չ Արևմուտքը, ո՛չ Արևելքը, ո՛չ էլ Հյուսիսը պատրաստ չեն անվերապահ երաշխիքներ տալ առանց նախապայմանների: Եվ հենց այդ պատճառով էլ մենք կառուցելու ենք բազմավեկտոր դիվանագիտություն՝ ամրապնդելով կապերը մեր անվտանգության համար կարևոր ուժերի հետ, քանի որ դրա այլընտրանքը՝ ամբողջական կախվածությունը մեկ խաղացողից, ավելի վտանգավոր է»,- շեշտել է Արթուր Միքայելյանը:
Մանրամասները՝ տեսանյութում



