Բաժիններ՝

Վահան Բաբայանը Վաղարշակ Հարությունյանին առաջարկել է գլխավորել «Ռեֆորմիստների կուսակցության» ցուցակն առաջիկա ընտրություններում

«Ռեֆորմիստների կուսակցության» նախագահ Վահան Բաբայանը ՌԴ-ում ՀՀ նախկին դեսպան, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանին առաջարկել է գլխավորել իր կուսակցության նախընտրական ցուցակը 2026 թվականի հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններում։

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Վահան Բաբայանը։

«Հանդիպել եմ ՀՀ նախկին պաշտպանության նախարար,ՌԴ-ում ՀՀ նախկին արտակարգ և լիազոր դեսպան գեներալ-լեյտենանտ Վաղարշակ Հարությունյանի հետ:

Քննարկել ենք ինչպես Հայաստանի արտաքին և ներքին մարտահրավերները և ստեղծված իրավիճակը, այնպես էլ առաջիկա ընտրություններում հնարավոր մասնակցության ձևաչափերը:

Շատ քաղաքական հարցերում ունենալով միևնույն մոտեցումները՝ առաջարկել եմ միասնական հանդես գալ հունիսի 7-ին կայանալիք ՀՀ ԱԺ ընտրություններին և հաշվի առնելով պարոն Հարությունյանի մեծ փորձը նաև առաջարկել եմ գլխավորել մեր ցուցակը առաջիկա ԱԺ ընտրություններին»,- գրել է Բաբայանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս