Կանադայում դպրոցում և տանը կնոջ կողմից իրականացված հրաձգությունների հետևանքով կա 9 զոհ
Կանադայի Բրիտանական Կոլումբիայի նահանգի դպրոցներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել, որի հետևանքով զոհվել է 7 մարդ։ Ըստ ոստիկանության՝ ևս 2 մարդու մարմին հայտնաբերվել է այս հրաձգության հետ առնչություն ունեցող մոտակա տներից մեկում։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։
Ոստիկանությունը հայտնել է, որ հրաձգությունն իրականացվել է մի կնոջ կողմից, որին մահացած են գտել դպրոցում. ամենայն հավանականությամբ, նա ինքնասպան է եղել։ Հյուսիսային Ամերիկայում տեղի ունեցած զանգվածային հրաձգությունների դեպքում արտասովոր է, որ հրաձգությունն իրականցվի կնոջ կողմից։Նշվում է, որ զոհերից մեկը մահացել է հիվանդանոցի ճանապարհին։ Եվս երկու վիրավոր հոսպիտալացվել է ծայրահեղ ծանր վիճակում։ Կա նաև 25 վիրավոր, որոնց կյանքին վտանգ չի սպառնում։Թամբլեր Ռիջ համայնքը, որտեղ տեղի է ունեցել միջադեպը, ունի շուրջ 2400 բնակիչ։
Կանադայի վարչապետ Մարկ Քարնին X սոցիալական հարթակում զորակցություն է հայտնել «սարսափելի հրաձգության» զոհերի հարազատներին:
Սա Կանադայի պատմության ընթացքում դպրոցում իրականացված երկրորդ ամենամահացու հրաձգությունն է։ 1989 թ. դեկտեմբերին Մոնռեալի պոլիտեխնիկական դպրոցում հրաձիգը սպանել էր 14 ուսանողուհու, վիրավորել 13-ին, որից հետո ինքնասպան էր եղել։



