Լեհաստանը արագ մոբիլիզացիայի համար ստեղծում է 500 000 հոգուց բաղկացած բանակ
Լեհաստանը հայտարարել է պաշտպանական խոշոր բարեփոխման՝ «Բանակ 500 000» նախագծի մասին, որը նախատեսում է 500 000 հոգուց բաղկացած զինված ուժերի ստեղծում՝ հիմնականում ճգնաժամերի դեպքում արագ մոբիլիզացիայի ունակ և բարձր պատրաստվածության ունեցող նոր պահեստազորի միջոցով։ Այդ մասին տեղեկացնում է Euronews-ը։
Լեհաստանի բանակի գլխավոր շտաբի շենքում կայացած մամուլի ասուլիսում պաշտպանության նախարար և փոխվարչապետ Վլադիսլավ Կոսինյակ-Կամիշը ընդգծել է, որ տվյալ նախագիծը միավորելու է պրոֆեսիոնալ բանակի տարածքային պաշտպանության ուժերի կազմավորումներին և բարձր պատրաստության նոր պահեստազորին։
Այդ պահեստազորում կարող են ընդգրկվել թե՛ տղամարդիկ, թե՛ կանայք։ «Անհրաժեշտության դեպքում կկարողանանք հավաքագրել կես միլիոն մարզված և մարտունակ մարդկանց»,- ասել է Կոսինյակ-Կամիշը։
Հաջորդ լայնածավալ ընդհանուր պաշտպանական պատրաստության ծրագիրը՝ «wGotness»-ը, կմեկնարկի մարտին՝ պահեստազորային ծառայության համար ավելի շատ մասնակիցների պատրաստելու համար:
Դա փորձնական ծրագրի շարունակությունն է, որն արդեն իսկ 2025 թվականին վերապատրաստել է ավելի քան 16 000 մարդու:



