Չգիտենք՝ Ռուբեն Վարդանյանին թույլ տվե՞լ են վերջին խոսք ասել, թե՞՝ ոչ. Սիրանուշ Սահակյան

Այսօր Բաքվում տեղի ունեցավ Ռուբեն Վարդանյանի գործով վերջին հերթական նիստը, պետք է նրան տրվեր վերջին խոսքի հնարավորություն, բայց քանի որ բացառապես պաշտոնական լուսաբանման միջոցով ենք տեղեկանում գործընթացից, չենք կարող հստակ ասել՝ արդյոք այդ իրավունքը թեկուզ ձևական առումով տրվել է և ինչպիսի ելույթ է ունեցել Ռուբեն Վարդանյանը։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում նշել է  ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը։

«Դատաքննության վերջում հայտարարվել է ավարտի մասին և նույն դատական կազմը, որը դատավճռիռ կայացրեց 15-ի գործով, հեռացել է խորհրդակցական սենյակ, ուստի մի քանի շաբաթների ընթացքում մենք պետք է սպասենք դատավճռի հրապարակմանը։

Մենք սպասում ենք մեղադրական դատավճիռ՝ ցմահ ազատազրկման տեսքով, այլ որոշում կարծում եմ՝ Բաքվի դատարանները ունակ չեն կայացնել»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728