Բաժիններ՝

Պատանի հրաձիգները բրոնզե մեդալներ են նվաճել ԵԱ-ի թիմային պայքարում

Պատանի հրաձիգները Եվրոպայի առաջնությունում թիմային մրցաշարում դարձել են բրոնզե մեդալակիր:

Այս մասին տեղեկացնում է Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: Բուլղարիայի Բուրգաս քաղաքում ավարտվեց Մ16 և Մ18 տարեկանների Եվրոպայի առաջնությունը։ 10 մետր օդամղիչ ատրճանակ վարժության մինչև 18 տարեկան տղաների եռյակի ձևում Արմեն Գևորգյանը, Հայկ Սարգսյանը և Արտակ Ամիրյանը 880,2 միավորով դարձան թիմային մրցաշարի բրոնզե մեդալակիրներ:

Հայաստանի պատանեկան հավաքականն, ընդհանուր առմամբ, նվաճեց մեկական ոսկե, արծաթե և բրոնզե մեդալ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս