Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ջեյ Դի Վենսին

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի հետ՝ հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից և մանրամասնում, որ նախագահը ողջունել է փոխնախագահի այցը: Նա ընդգծել է՝ այցն արտացոլում է Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև հարաբերությունների բարձր մակարդակը։

Հանդիպման ընթացքում Հանրապետության նախագահը կարևորել է տարածաշրջանում խաղաղության հաստատման փաստը, որում մեծ ավանդ ունի ԱՄՆ նախագահ Թրամփը:

Շեշտվել է, նաև, որ բարձրաստիճան փոխայցելությունները նպաստում են համագործակցության ընդլայնմանը և երկկողմ հարաբերությունների հետագա ամրապնդմանը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728