Միացյալ Նահանգները պատժամիջոցները խախտած նավթատար են կալանել Հնդկական օվկիանոսում
ԱՄՆ զինված ուժերը Հնդկական օվկիանոսում կալանել և ստուգման են ենթարկել նավթատար նավ, որը ենթադրաբար խախտել է վառելիքի տեղափոխման արգելքի պատժամիջոցները։ Այս մասին նշված է Պենտագոնի տարածած հայտարարությունում։
«Զինված ուժերը գիշերն առանց միջադեպերի իրականացրել են Aquila II նավի ստուգում և կասեցում՝ INDOPACOM պատասխանատվության գոտում։ Այն նավարկում էր՝ խախտելով Կարիբյան ավազանում պատժամիջոցների ներքո գտնվող նավերի վերաբերյալ նախագահ Թրամփի սահմանած կարանտինը»,- նշվում է հաղորդագրությունում։
Տեղեկացվում է նաև, որ ամերիկացի զինվորականները նավը հետապնդել են Կարիբյան ավազանից մինչև Հնդկական օվկիանոս։
Ըստ ԱՄՆ ֆինանսների նախարարության՝ արտասահմանյան ակտիվների վերահսկողության վարչության՝ Aquila II-ը նավարկում է Պանամայի դրոշի ներքո։


