Մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի ու ԱՄՆ փոխնախագահի առանձնազրույցը
Հայաստանի Հանրապետության նախագահի նստավայրում մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի և ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի առանձնազրույցը։
Նիկոլ Փաշինյանն այդ մասին գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։
«Առանձնազրույց պաշտոնական այցով Հայաստան ժամանած ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դի Վենսի հետ»,- գրել է Փաշինյանը։
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը պաշտոնական այցով Հայաստան է ժամանել փետրվարի 9-ին։ ԱՄՆ փոխնախագահը Հայաստան է ժամանել կնոջ և երեխաների հետ։
Հանդիպումից հետո Նիկոլ Փաշինյանն ու ԱՄՆ փոխնախագահը հանդես կգան մամուլի համար հայտարարություններով։


