Բաժիններ՝

«Ռոմայի» մարզիչ Գասպերինին հայտարարել է, որ պատրաստ է թիմ վերադարձնել Տոտտիին

Սերիա Ա-ի 24-րդ տուրի «Կալյարիի» դեմ խաղից առաջ մայրաքաղաքային «Ռոմայի» գլխավոր մարզիչ Ջան Պիերո Գասպերինին պատասխանել է թիմում հարձակվողների պակասի մասին հարցին և ասել, որ պատրաստ է խաղադաշտ դուրս բերել «Ռոմայի» նախկին խաղացող Ֆրանչեսկո Տոտտիին։

«Տոտտի՞։ Ես նրան թույլ կտամ խաղալ, խնդիր չկա։ Եթե Ֆրանչեսկոն մարզվի, մենք նրա տարիքը 15-20 տարով կկրճատենք»,- ասել է Գասպերինին: «Ես դեռ չեմ որոշել, թե արդյոք Ֆրանչեսկոն կլինի մեկնարկային կազմում, բայց նպատակն է արագ ինտեգրել խաղացողներին»,- Գասպերինիի խոսքերն է մեջբերում Sky Sport Italia-ն։

Ավելի վաղ մամուլում տեղեկություններ էին շրջանառվում, որ Ֆրանչեսկո Տոտտին կարող է վերադառնալ թիմ՝ որպես ակումբի տեխնիկական տնօրեն։ Հարձակվողը «Ռոմայի» բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն է՝ 785 խաղում խփած 307 գոլով։ Իտալացին կարիերան ավարտել է 2017 թվականին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս