Հայ Առաքելական եկեղեցին քանդելու այս զազրելի արշավը թևակոխում է վերջին արար. Նարեկ Գալստյան

Նարեկ Գալստյանը գրում է. ««Հայ եկեղեցու «բարեփոխման խորհուրդը», որը կազմված է տաս տիրադավներից ու նրանց սեփականատեր Նիկոլ Փաշինյանից, «դիմել է» ԱԺ-ին, որ հանձնաժողով կազմի ու «լուծի» Ամենայն Հայոց կաթողիկոսի հարցը։ Եթե այս տաֆտալոգիան թարգմանենք հայերենի, ՔՊ-ն պատրաստվում է ԱԺ-ի միջոցով «գահընկեց» անել Ամենայն Հայոց կաթողիկոսին ու մի որևիցե քպ-ական/մերձ/մոլ մեկին նշանակել «Վեհափառի ժպ»։ Հայաստանի սահմանադրության ավելի մեծ, ակնհայտ, լկտի բռնաբարություն մենք չենք ունեցել։ Այս տրամաբանությամբ, քպ-ական երեսփոխաններն առաջիկայում կորոշեն, թե ով է եպիսկոպոս, ով է կուսակրոն, ում աղոթքն է առավել հաստատ, ում մատաղն է ուտելու և այսպես շարունակ։ Նիկոլ Փաշինյանը պետական ամենակարևոր ինստիտուտին՝ խորհրդարանին, դրդում է սահմանադրական կարգի տապալման, պաշտոնեական դիրքի չարաշահման։ Հայ Առաքելական եկեղեցին քանդելու այս զազրելի արշավը թևակոխում է վերջին արար»։

Տեսանյութեր

Լրահոս