Հայ ըմբիշները 25 մեդալ են նվաճել Տալինի միջազգային մրցաշարում
Էստոնիայի մայրաքաղաք Տալինում անցկացված Քրիստիան Պալուսալուի անվան 37-րդ հուշամրցաշարում Հայաստանը նվաճել է 14 ոսկե մեդալ եւ երկու ոճերում թիմային պայքարում զբաղեցրել առաջին տեղը: Այս մասին հայտնում է ՀԸՖ-ն:
Հաբեթնակ Կուրղինյանի գլխավորած ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմում ոսկե մեդալներ են նվաճել Մանվել Խնձրցյանը (61 կգ), Արսեն Հարությունյանը (65 կգ), Դավիթ Մարգարյանը (70 կգ), Նարեկ Հարությունյանը (74 կգ), Հրայր Ալիխանյանը (79 կգ), Կնյազ Իբոյանը (97 կգ ) եւ Խաչատուր Խաչատրյանը (125 կգ)։
Արծաթե մեդալակիրներ են դարձել Մեջլում Մեջլումյանը (61 կգ), Արման Մուսիկյանը (65 կգ,) Հայկ Պապիկյանը (79 կգ ) եւ Կնյազ Իբոյանը (97 կգ)։
Ռազմիկ Եփրեմյանը (86 կգ) բրոնզե մեդալակիր է։
Արմեն Բաբալարյանի գլխավորությամբ հունահռոմեական ոճի ըմբիշներից հաղթղներ են դարձել Սուրեն Աղաջանյանը (60 կգ), Սլավիկ Գալստյանը (67 կգ), Գասպար Տերտերյանը (72 կգ), Մալխաս Ամոյանը (77 կգ) Սամվել Գրիգորյանը (82 կգ), Հայկ Խլոյանը (97 կգ) եւ Արամայիս Հարությունյանը (130 կգ )։
Յուրիկ Հովեյանը (67 կգ), Աշոտ Խաչատրյանը (72 կգ) եւ Ռուբեն Գևորգյանը (97 կգ) արծաթե մեդալակիրներ են, բրոնզե մեդալակիրներ՝ Արմեն Սուքիասյանը (63 կգ), Սամվել Տերտերյանը (77 կգ), Մարտիկ Պետրոսյանը (82 կգ) եւ Գեւորգ Թադեւոսյանը (87 կգ):
Հուշամրցաշարին մասնակցել են 14 երկրի ըմբիշներ։



