«Սա եզակի պահ է. մեզ վերջապես հաջողվեց խափանել ԵՄ կեղծ-էլիտաների ծրագրերը». Եվրոպական խորհրդարանը քվեարկեց Մերկոսուրի համաձայնագիրը ԵՄ Արդարադատության դատարան ուղարկելու օգտին

Եվրոպական խորհրդարանը հենց նոր քվեարկեց Մերկոսուրի համաձայնագիրը ԵՄ Արդարադատության դատարան ուղարկելու օգտին: Այս որոշումը կասեցնում է համաձայնագրի վավերացումը:

Քվեարկությունն անցավ 334-324 ձայների առավելությամբ, կամ 10 ձայնով։  Եվրախորհրդարանի շատ անդամներ, ովքեր սովորաբար պաշտպանում են Եվրոպական հանձնաժողովին և Ուրսուլա ֆոն դեր Լեյենին, այսօր չանցան նրա կողմը՝ հստակ տեսնելով, թե որքան սկանդալային կերպով է այս համաձայնագիրն ընդունվել։

Եվրոպական խորհրդարանի լեհ պատգամավոր, Կոնֆեդերացիայի խոսնակ Էվա Զայանչկովսկան գրում է, որ ԵՄ կեղծ-էլիտաների ճնշումն այս անգամ բավարար չէր, քանի որ գործն աներևակայելի սկանդալային է։

«Մենք բոլորս տեսանք, որ Մերկոսուրի համաձայնագիրն ընդունվել է ԵՄ պայմանագրերի խախտմամբ, և նվազագույն պարկեշտությունը պահանջում է, որ ԵՄ Արդարադատությանը թույլատրվի իրավական կարծիք տալ։  Մենք չենք ուզում, որ մեր գյուղատնտեսությունը ոչնչացվի գերմանական շահերից ելնելով, մենք չենք ուզում, որ մեր շուկան ողողվի թունավոր սննդամթերքով, որը լի է արգելված քիմիական նյութերով։ Այժմ մենք սպասում ենք Եվրոպական դատարանի կարևորագույն որոշմանը (մինչ այդ համաձայնագրի վավերացումը կասեցված է), քանի որ Եվրոպական Միության գործունեության մասին պայմանագրի 218(11) հոդվածի համաձայն, եթե Դատարանը բացասական կարծիք է հայտնում, համաձայնագիրը չի կարող ուժի մեջ մտնել, եթե այն չի փոփոխվում։

Կարդացեք նաև

Սա եզակի պահ է Եվրոպական խորհրդարանի և ամբողջ ԵՄ պատմության մեջ. մեզ վերջապես հաջողվեց խափանել ԵՄ կեղծ-էլիտաների ծրագրերը և արդյունավետորեն պաշտպանել սովորական մարդկանց այս կոռումպացված, քաղաքացիների դեմ ուղղված մեքենայի դեմ»,- հայտարարել է նա:

Տեսանյութեր

Լրահոս