Բաժիններ՝

Երբ հանդիպում ես…

Մի պալատի մոտ բազմաթիվ մարդիկ են հավաքված լինում, և բոլորը գոչում են՝ տո՛ւր, տո՛ւր, այս տուր, այն տուր…

Հերթը հասնում է մի աղքատ մարդու և մտնում է պալատ ու թանկարժեք գանձերով լեցուն դուրս գալիս: Պալատի շուրջը հավաքված մարդիկ զարմանում են, լռում և նրանցից մեկն ասում է.

– Մենք՝ բոլորս, հերթով մտանք թագավորի մոտ և մեծ բաներ նույնիսկ չխնդրեցինք, սակայն թագավորը լուռ էր, ու ձեռնունայն դուրս եկանք:

Աղքատը պատասխանում է.

Կարդացեք նաև

– Երբ հանդիպում ես թագավորին ոչ թե պետք է ասել, թե ես ինչ եմ ուզում, այլ՝ տե՛ր՝ ի՞նչ ես կամենում, և նա միանգամից ինձ պարգևեց այս գանձերը…

Իսկ ձեզանից քանի՞սն այդպես վարվեց… Երանի նրան, ով աղոթքի ժամանակ ոչ թե ասում է, թե ինչ է ուզում, այլ՝ Տե՛ր, Դու, ի՞նչ ես կամենում…

Հովհաննես Մանուկյան

surbzoravor.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս