Բաժիններ՝

Մակրոնը պաշտպանական հարցերով արտակարգ հանդիպում է հրավիրել՝ քննարկելու Գրենլանդիայի և Իրանի հարցը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հունվարի 15-ին Փարիզում պաշտպանական հարցերով արտակարգ հանդիպում է հրավիրել՝ քննարկելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Գրենլանդիան վերցնելու մասին շարունակվող հայտարարությունները, ինչպես նաև իրավիճակն Իրանում։ Այս մասին հայտնում է Reuters-ը։

Ավելի վաղ Մակրոնը գրառում էր կատարել X-ի իր էջում՝ հայտնելով, որ ֆրանսիացի զինվորականների առաջին խումբն արդեն մեկնել է Գրենլանդիա՝ մասնակցելու Դանիայի և Գրենլանդիայի կողմից կազմակերպված զորավարժություններին։

«Դանիայի խնդրանքով ես որոշել եմ, որ Ֆրանսիան կմասնակցի Դանիայի կողմից Գրենլանդիայում կազմակերպված համատեղ զորավարժություններին՝ «Արկտիկական դիմացկունություն գործողությանը»։ Ֆրանսիական առաջին ռազմական ստորաբաժանումներն արդեն ճանապարհին են։ Մյուսները կհետևեն»,- նշել էր նա։

Դաշնակից երկրները, այդ թվում՝ Գերմանիան, Նորվեգիան և Շվեդիան, սկսել են զորքեր տեղակայել Գրենլանդիայում՝ ի նշան աջակցության Դանիային։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս