Փաստաբանի մոտ հայտնաբերվել են թմրամիջոցների նմանվող զանգվածներ
Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Վանաձոր» տարածքային բաժնում ստացվել էին օպերատիվ տեղեկություններ այն մասին, որ փաստաբանը տեսակցության ընթացքում պատրաստվում է թմրամիջոց փոխանցել իր վստահորդին։
Ծառայության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները՝ նույն բաժնի ծառայողները խուզարկության են ենթարկել «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկ իր վստահորդին այցելած փաստաբանին, ինչի արդյունքում վերջինիս մոտ գտնվող պայուսակից հայտնաբերվել է ծխախոտի տուփ, որի մեջ եղել է 8 առանձնացված փաթեթ։
Փաթեթների զննությամբ դրանցում հատնաբերվել են ընդհանուր՝
- 21,9 գրամ քաշով մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող զանգված,
- 2,9 գրամ քաշով փոշենման, դարչնագույն զանգված,
- 0,8 գրամ քաշով սպիտակ, փոշենման և բյուրեղանման զանգված:
Փաստաբանը ձերբակալվել է օպերատիվ ծառայողների կողմից և հայտնաբերվածի հետ միասին ներկայացվել ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչություն։



