Իրանի մի քաղաք անցել է ցուցարարների վերահսկողության տակ. լրատվամիջոցներ

Ամերիկյան Fox News հեռուստաալիքը հաղորդել է, որ Իրանում ցուցարարները վերահսկողության տակ են վերցրել Աբդանան քաղաքը և Մալեքշահի շրջանը։ Այս մասին հաղորդվել է լրատվամիջոցի կայքում։

Իրանի դիմադրության ազգային խորհուրդը հաղորդել է, որ Աբդանանը և Մալեքշահին անցել են ցուցարարների վերահսկողության տակ։ Խորհրդի խոսնակը միջոցառումը անվանել է խոշոր իրադարձություն և նշել, որ մարդիկ տոնում են փողոցներում։

Միևնույն ժամանակ, իրանական «Tasnim» և «Mehr» լրատվական գործակալությունները հերքել են, որ քաղաքն ու շրջանը գրավվել են ցուցարարների կողմից, հաղորդում է «Sputnik Արմենիան»։ Նրանք պնդում են, որ ոստիկանության աշխատակիցների ջանքերի շնորհիվ Աբդանանում կարգուկանոն է վերականգնվել, իսկ Մալեքշահիում իրավիճակը վերադարձել է նորմալ հունի։

Ավելի վաղ The Times-ը հայտնել էր, որ Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին մշակել է երկրից Մոսկվա տարհանման ծրագիր, եթե անվտանգության ուժերը չկարողանան ճնշել բողոքի ցույցերը: Թերթի տվյալներով՝ նա մտադիր է Թեհրանից փախչել իր մերձավոր շրջապատի ուղեկցությամբ:

Տեսանյութեր

Լրահոս