Կոտայքում «Nissan Teana»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին, վերջինն էլ՝ «Nissan Tiida»-ին․ 1 հոգի վրшերթի է ենթարկվել
Դեկտեմբերի 29-ին, ավտովթար-վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 22։30-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհին՝ «Պոլկովնիկի մոտ» ռեստորանի դիմաց, 28-ամյա Օնիկ Մ․-ն իր վարած «Nissan Teana» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել կայանված «Mercedes» մակնիշի ավտոմեքենային, վերջինն էլ առաջ ընթանալով բախվել «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենային, ինչի հետևանքով 1 հոգի ենթարկվել է վրաերթի։
Վրաերթի ենթարկվածին տեղափոխել են «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոն։
Դեպքի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
