Բժիշկը թվարկել է այն սննդամթերքները, որոնք պետք է լինեն Նոր տարվա սեղանին
Սննդաբան Անտոնինա Ստարոդուբովան պատմել է, թե որ սննդամթերքներն են անհրաժեշտ Նոր տարվա սեղանին։ Մասնագետը դրանք թվարկել է ՌԻԱ Նովոստիի հետ հարցազրույցում։
Ստարոդուբովայի խոսքով՝ Նոր տարվա սեղանին անպայման պետք է լինեն թարմ բանջարեղեն և մրգեր, ինչպես նաև բանջարեղենային աղցաններ՝ համեմված բուսական յուղով։ Սննդաբանը պարզաբանել է, որ այս ուտեստները պետք է զբաղեցնեն սեղանի մոտ կեսը։
Նա ընդգծել է, որ բանջարեղենային աղցանները պարունակում են բազմաթիվ սննդարար նյութեր և սննդային մանրաթելեր, որոնք նպաստում են մարսողության կարգավորմանը, ի տարբերություն ավանդական տոնական աղցանների, ինչպիսիք են «Մայրաքաղաքային» և «Ծովատառեխը՝ մուշտակի տակ» աղցանները, որոնք հարուստ են ճարպով և աղով։
