Թուրքիայում ոչ ոք ոչ ոքի չի վստահում

Ամերիկյան «Pew» հետազոտական կենտրոնի 2025 թվականի զեկույցի համաձայն՝ Թուրքիան գտնվում է այն երկրների շարքում, որտեղ հասարակական վստահության մակարդակը ամենացածրն է։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Չափահասների միայն 14 տոկոսն է կարծում, որ մարդկանց մեծամասնությանը կարելի է վստահել։

Նշենք, որ հետազոտությունում, որտեղ ընդգրկված է 25 երկիր, Թուրքիան միջին եկամուտ ունեցող երկրների շարքում ունի հասարակական վստահության ամենացածր մակարդակը։

Միջին եկամուտ ունեցող երկրների վստահության մակարդակները՝ ստորև.

Մեքսիկա՝ 18%

Քենիա՝ 20%

Բրազիլիա՝ 22%

Հարավային Աֆրիկա՝ 27%

Միջին եկամուտ ունեցող 9 երկրի համար վստահության միջին ցուցանիշը կազմել է 27%, մինչդեռ Թուրքիան զգալիորեն զիջել է այս ցուցանիշին։

Վերջին տարիներին հասարակական վստահության փոփոխությունների դիտարկմամբ պարզվել է, որ Ինդոնեզիայում, Գերմանիայում և Շվեդիայում վստահության մակարդակը բարձրացել է, մինչդեռ Թուրքիայում որևէ աճ չի նկատվել։ 2024 և 2025 թվականների տվյալների համեմատությամբ, Թուրքիայում վստահության ցուցանիշը մնացել է անփոփոխ՝ կազմելով 14%։

Հետազոտությունը ցույց է տվել, որ Թուրքիայում հասարակական վստահության մակարդակը կրոնական պատկանելության առումով էականորեն չի տարբերվում։ Մուսուլմանաբնակ երկրների շարքում Թուրքիան ամենացածր վստահության ցուցանիշն ունի։ Սա էլ իր հերթին ցույց է տալիս, որ վստահության ցածր մակարդակը հիմնականում պայմանավորված է տնտեսական, սոցիալական և ինստիտուցիոնալ գործոններով։

«Pew» կենտրոնի տվյալները փաստում են, որ Թուրքիայում միջանձնային վստահության մակարդակը զիջում է թե՛ համաշխարհային միջին ցուցանիշներին, թե՛ նման եկամուտ ունեցող երկրների ցուցանիշներին։

Տեսանյութեր

Լրահոս